«Արարատը» հաղթեց «Ալաշկերտին»

Հայաստանի Բարձրագույն խմբի 2016-17թթ․ առաջնության մեկնարկին ընդառաջ գործող չեմպիոն «Ալաշկերտն» ընկերական հանդիպում անցկացրեց «Արարատի» հետ։

Առաջին խաղակեսի մեկնարկում Նորայր Գյոզալյանն առաջ մղեց «Ալաշկերտին», իսկ երկրորդ կեսում «Արարատը» կարողացավ բեկել հանդիպման ընթացքը և հաղթանակ տոնել Սերգեյ Ավագիմյանի և Գևորգ Նռանյանի գոլերի շնորհիվ: 

Հավելենք, որ Բարձրագույն խմբի առաջնության առաջին տուրում «Արարատն» օգոստոսի 6-ին հյուրընկալվելու է «Բանանցին», իսկ «Ալաշկերտն» օգոստոսի 7-ին խաղալու է «Գանձասար-Կապանի» հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում