Մանչինին հրաժարական է ներկայացրել

«Ինտերի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտարարել է զբաղեցրած պաշտոնից հեռանալու մասին։

Ենթադրվում է, որ 51-ամյա մասնագետի հրաժարականի պատճառը մինչմրցաշրջանային ընկերական խաղերում 4 անընդմեջ պարտություններն են։ Նշենք, որ մասնավորապես «Տոտենհեմի» դեմ խաղում միլանյան ակումբը 6 գոլ էր ընդունել։

Որպես հրաժարականի հավանական պատճառ նշվում է նաև Մանչինիի և ակումբի ղեկավարության տարբեր տեսակետները տրանսֆերային քաղաքականության հարցում։

Մանչինիի հավանական փոխարինողը կարող է լինել Ֆրանկ դե Բուրը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում