«Գանձասար Կապանի» ֆուտբոլիստը տեղափոխվել է «Վարդար»

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանն այսօր պայմանագիր է կնքել մակեդոնական «Վարդարի» հետ։ Այս մասին հայտնում է այդ ակումբի պաշտոնական կայքը։

22-ամյա Բարսեղյանը 1 տարվա պայմանագիր է կնքել, որը կարող է երկարաձգվել ևս մեկ տարով։ 

-Երջանիկ եմ, որ վերջապես կարող եմ խաղալ, և անհամբերությամբ եմ սպասում նորամուտիս։ Սա ինձ համար առաջին փորձը կլինի Հայաստանից դուրս։ Ամեն ինչ կանեմ լավ տպավորություն թողնելու համար։  Ես հետևել եմ «Վարդարի» մի քանի խաղի և կարող եմ ասել, որ այս թիմը ներուժ ունի հաջողությունների հասնելու ոչ միայն Մակեդոնիայում, այլև միջազգային ասպարեզում,-ասել է Բարսեղյանը։

Հիշեցնենք, որ «Վարդարում» է խաղում նաև Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում