«Ժողովուրդ». Պարզվել է` ովքեր են եղել Բելգիայում Աշոտյանի վրա հարձակվողները
30/08/2016 08:27
Նմանատիպ
ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանն այս տարվա հունիսի 24-ին հայտարարել էր, որ Բելգիայի Լյուվեն քաղաքում հյուրանոցի մուտքի մոտ հարձակման է ենթարկվել։ Հայաստան վերադառնալուց հետո մասնավոր զրույցներում և հատկապես ներկուսակցական շփումների ժամանակ նրա մտերիմները տեղի ունեցածին քաղաքական աստառ էին տալիս:
Սակայն «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ Բելգիայի ոստիկանությունը վերջերս բացահայտել է Աշոտյանի վրա իրականացված հարձակման կատարողներին, որոնք, ինչպես պարզվել է, շարքային կողոպտիչներ են եղել և ցանկացել են նախկին նախարարին թալանել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում