AM | RU
USD
EUR
RUB

Թշնամու քարոզչությունն անգամ չպետք է քննարկվի. Հրանտ Մելիք-Շահնազարյան

 

Ադրբեջանական լրատվամիջոցներում հայատյաց քարոզչության ակտիվացման, «Իսկանդեր» համալիրի հայտնվելուց հետո մեկնաբանությունների և ադրբեջանական մամուլի հրապարակումները հայկական ԶԼՄ-ներում արտատպելու վտանգների մասին Aysor.am-ի թղթակիցը զրուցել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ:

- Պարոն Մելիք-Շահնազարյան, վերջին շրջանում ադրբեջանական լրատվամիջոցները կրկին ավելացրել են հակահայկական քարոզչության չափաբաժինը։ Ակտիվություն է նկատվում նաև ադրբեջանա-արցախյան սահմանում։ Ի՞նչ կարող է այս ամենը նշանակել, սպառնալիքները կրկին շատանու՞մ են։

- Հետապրիլյան զարգացումների տրամաբանությունն ու արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի փաստացի դադարեցումը, կարծես, տեղեկատվական վակուում է առաջացրել թեման լուսաբանող ադրբեջանական լրատվամիջոցների և փորձագետների շրջանում։ Հայկական պետությունների և Ադրբեջանի սահմանում, ինչպես նաև դիվանագիտական հարթակներում ընթացող գործընթացների գրեթե զրոյական արդյունքը զրկել է նրանց սենսացիոն լուրերով ու մեկնաբանություններով հանդես գալու հնարավորությունից։ Այս փաստը լուրջ հարված է դարձել թե՛ այդ լրատվամիջոցների այցելությունների, և թե՛ դրանց ղեկավարների հասարակական կարևորության և հեղինակության համար: Առաջացած խնդիրը քողարկելու համար ադրբեջանական մամուլը որոշել է տեղեկատվական նոր առիթներ գտնել և կրկին ակտիվացնել իր հայատյաց քարոզչությունը։ Հատկապես հիմա, երբ Արդբեջանի հանրությունն այլևս փակված է համարում իրենց երկրում սահմանադրական փոփոխությունների էջը, այդ խնդիրն առավել մեծ կարևորություն է ստացել Ալիևի վարչակազմի համար։ Հանրությանը պետք է զբաղեցնել և կրկին առաջին պլան է գալիս ղարաբաղյան հակամարտության թեման։

- Հատկապես հետաքրքիր էին հայկական Զինված ուժերում «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի հայտնվելու մասին լուրի մեկնաբանությունները ադրբեջանական մամուլում։ Բաքվում, կարծես, համոզված են, որ իրենք կարող են «Իսկանդերներին» հակադրվելու միջոց գտնել…

- Թող այդպես կարծեն։ Անկեղծ ասած՝ ես համոզված եմ, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հասկանում է, որ այս ոլորտում անհուսորեն ետ են մնացել մեզանից։ Բայց նրանք չեն կարող խոստովանել դա իրենց հասարակությանը։ Այդ իսկ պատճառով տարբեր հեքիաթներ են հորինում այն մասին, իբր «Իսկանդեր» համալիրն իրականում Հայաստանին չի պատկանում, փչացած է, մուլյաժ է և այլն։ Հիմա էլ սկսել են խոսել պաշտպանիչ միջոցներ ձեռքբերելու մասին՝ կրկին հիմնական շեշտը դնելով իրենց երևակայության և ցանկությունների, բայց ոչ երբեք՝ իրական հնարավորությունների վրա։ Սա իրենց խնդիրն է, որը, կարծում եմ, մեզ այդքան էլ չպետք է հուզի։ Կարևորը թշնամու քարոզչական թեզերի բացահայտումն է։ Պետք է ամեն ինչ անել, որ Ալիևի հորինած հեքիաթները պատմվեն միայն Ադրբեջանում։

- Դուք կարծում եք, որ նրանց հեքիաթներին հավատում են նաև Հայաստանու՞մ։

- Համենայն դեպս, մենք դրանք քննարկում ենք։ Եվ դա արդեն խնդիր է։ Եկեք խոսենք ամենաթարմ օրինակի մասին: Խոսենք հայկական կայքերից մեկում հրապարակված մի հարցազրույցի մասին, որը հայտնի պրոպագանդիստ Օլեգ Կուզնեցովը տվել էր ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին։ Այսօր այդ նյութը թարգմանվել է հայերեն։ Կուզնեցովն ասում է, իբր, սահմանադրական բարեփոխումները Հայաստանում և Ադրբեջանում անցկացվել են միայն մեկ նպատակով՝ որպեսզի Արցախը անցնի Ադրբեջանի հսկողության ներքո։ Օդից վերցված այս պնդումը ադրբեջանական քարոզչության համար շատ հստակ խնդիր է լուծում: Այսպիսով նրանք փորձում են համոզել իրենց հանրությանը, իբր ապրիլին սկսած պատերազմն ու իրենց կողմից հարյուրավոր զոհեր ունենալը ապարդյուն չեն անցել։ Իբր գործընթացը շարունակվում է և շուտով ադրբեջանցիները կհայտնվեն Ստեփանակերտում։ Իսկ ի՞նչ խնդիր է լուծում այդ «վերլուծությունը» հայկական կողմի համար։ Բնականաբար ոչ մի։

Նաև կարևոր է ուշադիր լինել, թե ումից և ինչ փորձագետներից են կարծիք հարցնում ադրբեջանական լրատվամիջոցները։ Այսպես, նույն Օլեգ Կուզնեցովը, բավական հայտնի կերպար է։ Նա ապրում է Վրաստանում, սնվում է Ադրբեջանից ստացվող ֆինանսներով, հանդիսանում է ադրբեջանական SOCAR-ին պատկանող «Կովկաս և Գլոբալիզացիա» («Caucasus & Globalization») ամսագրի խմբագրական խորհրդի անդամ և այլն։ Այսինքն պարզ է, որ նա անաչառ փորձագետ չէ և, հետևաբար, նրա «վերլուծություններն» էլ արժեքավոր չեն կարող լինել։

Այնպես որ խնդիրն իսկապես կա։ Եվ եթե Հայաստանում ադրբեջանական հեքիաթներին հիմա արդեն ոչ ոք չի հավատում, դա դեռ չի նշանակում, որ այլևս կարող ենք հանգիստ լինել։ Պետք է այնպես անել, որ թշնամու քարոզչությունն անգամ չքննարկվի։

Լրահոս
Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով Կոռուպցիոն սկանդալ է հասունանում. ՔՏՀԱ տեսչական մարմինը թաքցնում է գերբեռնված հանքանյութ տեղափոխող ընկերությունների տվյալները Գեղարքունիքում 71-ամյա տղամարդն ընկել է տրակտորի տակ և մահացել Քննարկվում է «Սուրմալու»-ի պայթյունից տուժածներին ու զոհվածների ընտանիքներին աջակցելու հարցը Հայտնի են 2022 թ. «Ավրորայի» հերոսների առաջադրած կազմակերպությունները Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Փաշինյանին Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալն ԱՄՆ-ում տուն է գնել 585 հազ․ դոլարով՝ առանց վարկային միջոցների․ «Հետք» Արցախի ԱԽ քարտուղարը խաղաղապահներից պահանջել է արգելել ադրբեջանցի լրագրողների մուտքը Կալիֆոռնիայում երկու ինքնաթիռ է բախվել օդանավակայանում Մարտահրավերը պատմական է՝ վերածնունդ կամ ոչնչացում․ Դավիթ Բաբայան Գյումրիում ահաբեկչության մասին կեղծ ահազանգ հնչեցրած անձը կալանավորվել է Ոսկու և արծաթի գները նվազել են Երևանի և 9 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի ՌԴ նոտան ստացել ենք և սահմանված կարգով կարձագանքենք․ ՀՀ ԱԳՆ Խոշոր հրդեհ Գեղարքունիքի մարզում. «Հայփոստ»-ի նախկին շենքը վերածվել է մոխրակույտի Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Մայր Աթոռում կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ «Սուրմալու»-ում պայթյունից զոհվածների Սգո օրը հրավառություն կազմակերպած անձը հայտնաբերվել է Դեռևս Բեյրութի պայթյունից հետո հանձնարարել էի հավաքել տեղեկություն պայթյունավտանգ օբյեկտների մասին 16 զոհից մեկի ինքնությունը դեռևս պարզված չէ, անհետ կորած է 2 հոգի․ ԱԻՆ-ի վերջին տվյալները Կոտայքի մարզում ամուսինը դանակի մի քանի հարվածով սպանել է կնոջը, ապա ցած նետվել Նոր Հաճնի կամրջից Տիգրան Ավինյանը հայտնվում է փլատակների վրա ու հիշեցնում, որ ինքը Երևանի քաղաքապետի ՔՊ թեկնածուն է «Ապառաժ» ՍՊԸ-ն որևէ պահեստ չի ունեցել «Սուրմալու» առևտրի կենտրոնում․ հերքում Ենթադրվում է, որ անհետ կորած անձը գտնվել է պայթյունի գոտում. որոնումները կշարունակվեն օգոստոսի 18-ին Երևանի և 9 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Արցախում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանում այլևս չկա, եթե ռազմական տեխնիկա է դուրս բերվում, ուրեմն Արցախը զինաթափում են Կարո՞ղ ենք համարել, որ Ավինյանը քարոզարշավը սկսեց պայթյունի վայրից. Բաբկեն Հարությունյան «Շիրակ» օդանավակայանում եւ Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբի մասին ահազանգ է ստացվել ԱԺ-ն արտահերթ կարգով կքննարկի հրավառությունների կազմակերպման կարգը խստացնելու նախագիծը ՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում բացվել են սգո մատյաններ ՌԴ դեսպանությունը ՀՀ ԱԳՆ բողոքի նոտա է հղել՝ «Սուրմալու»-ի պայթյունի մեջ ՌԴ-ին մեղադրելու համար Սուրմալուի պայթյունի գործով մեղադրյալներ չկան Երևան քաղաքի ԲԿ-ներ դիմած 62 քաղաքացուց 7-ը շարունակում է բուժում ստանալ. ԱԻՆ Շենքի փլուզման վտանգ կա. ԱԻ նախարարի տեղակալը մանրամասներ է հայտնում «Սուրմալու» առևտրի կենտրոնից Պայթյունի հետևանքով անհետ կորածները 2-ն են․ մեկ անձի ինքնությունը դեռ չի պարզվել Հայաստանում պետհաստատությունների վրայից իջեցվել են դրոշները Օգոստոսի 17-18-ը Արցախում սուգ է հայտարարվել Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan