Վրաստանի վարչապետը հորդորել է երկրի բնակիչներին՝ ակտիվորեն մասնակցել ընտրություններին

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հորդորել Է հանրապետության բնակիչներին՝ մասնակցել խորհրդարանական ընտրություններին, որոնք տեղի են ունենալու հոկտեմբերի 8-ին:

Վրաստանի քաղաքացիներն ընտրելու են իններորդ գումարման խորհրդարանի պատգամավորներին: Ընտրություններին մասնակցելու են 19 կուսակցություններ եւ վեց ընտրադաշինքներ:

«Այս ընտրություններն իրոք կարեւոր քայլ են Վրաստանի ժողովրդավարական ապագայի համար: Նախեւառաջ ես ցանկանում եմ հորդորել բոլոր ընտրողներին՝ անպայման մասնակցել ընտրություններին եւ քվեարկել Վրաստանի ավելի լավ ապագայի, Վրաստանի եվրոպական ապագայի օգտին: Ես վստահ եմ, որ հոկտեմբերի 9-ին մեր երկիրն ապրելու Է ավելի լավ Վրաստանում»,-ասել Է Կվիրիկաշվիլին կառավարության նիստում, հաղորդել Է Sputnik-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում