ՊՍԺ-ն մտադիր է վճարել Նեյմարի հրաժարագինը

ՊՍԺ-ն մտադիր է վճարել Նեյմարի հրաժարագինը

«Բարսելանյի» հարձակվող Նեյմարը ՊՍԺ-ի տրանսֆերային գլխավոր նպատակն է: Ֆրանսիական ակումբը ծրագրում է 2017 թվականի ամռանը վճարել բրազիլացու հրաժարագինը, որը նոր պայմանագրով կազմելու է 222 միլիոն եվրո, – հայտնում է Goal.com-ը:

Աղբյուրը նշում է, որ «կապտանռնագույները» շուտով սկսելու են «Կամպ Նոու» մարզադաշտի վերանորոգումը, որը կարժենա 600 միլիոն եվրո և կարող են ֆինանսական խնդիրներ ունենալ: Դա կատալոնացիներին կարող է ստիպել հանուն այդ խելահեղի առաջարկի չպայքարել Նեյմարի համար:

Սպասվում է, որ 24-ամյա ֆուտբոլիստը մոտակա օրերին նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ, ըստ որի ընթացիկ մրցաշրջանում նրա հրաժարագինը կկազմի 200 միլիոն եվրո, հաջորդ ամառ այն կդառնա 225 միլիոն, իսկ ևս մեկ տարի անց՝ 250:

Ավելի վաղ նշվում էր, որ ՊՍժ-ն նախորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ Նեյմարին առաջարկել է 40 միլիոն եվրո միայն պայմանագիր ստորագրելու համար և 40 միլիոն եվրո տարեկան աշխատավարձ: Բացի այդ, փարիզցիների նախագահ Նասեր Էլ Խելայիֆին խոստացել էր Բրազիլիայում Նեյմարի անվան հյուրանոց կառուցել և նրան տալ բաժնետոմսերի 30 տոկոսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում