Սերենա Ուիլյամսը չի մասնակցի Ամփոփիչ մրցաշարին. նրան փոխարինելու 3 թեկնածուները

Սերենա Ուիլյամսը չի մասնակցի Ամփոփիչ մրցաշարին. նրան փոխարինելու 3 թեկնածուները

Աշխարհի երկրորդ թենիսիտուհի Սերենա Ուիլյամսը չի մասնակցի տարվա Ամփոփիչ մրցաշարին, որը կայանալու է Սինգապուրում: Ամերիկուհին նման որոշում է կայացրել ուսի վնասվածքի պատճառով, հայտնում է Wtafinals.com-ը:

Այսպիսով, ընթացիկ տարվա արդյունքներով Անժելիկա Կերբերը կպահպանի կանանց թենիսի վարկանիշային աղյուսակի առաջատարի դիրքը:

Ամփոփիչ մրցաշարին մասնակցելու համար ազատված տեղի համար պայքարում են երեք թենիսիտուհիներ՝ բրիտանացի Յոհանա Կոնտան, իսպանացի Կարլա Սուրաես Նավարոն և ռուս Սվետլանա Կուզնեցովան: Կոնտան այս շաբաթվա ընթացքում մրցաշարերից հանգստանում է, իսկ Կուզնեցովան ու Սուարես Նավարոն մասնակցում են Կրեմլի Գավաթին, որը հաղթելու դեպքում կշրջանցեն բրիտանացուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում