Կավանիի գոլը հաղթանակ պարգևեց «Պարի Սեն Ժերմենին» (տեսանյութ)
29/10/2016 00:39
Նմանատիպ
Ֆրանսիայի առաջնության 11-րդ տուրի մեկնարկային խաղը կայացավ «Պյեր Մորուա» մարզադաշտում․ «Լիլը» հյուրընկալեց «Պարի Սեն Ժերմենին» և նվազագույն հաշվով պարտություն կրեց։ Հանդիպման միակ գոլը 65-րդ րոպեին խփեց Էդինսոն Կավանին։
Այս հաղթանակից հետո փարիզյան թիմն ունի 23 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Նիցային», որը տուրի շրջանակում իր հանդիպումը դեռ չի անցկացրել, զիջելով 3 միավորով։ «Լիլն» ունի 10 միավոր և զբաղեցնում է 16-րդ տեղը։
Ֆրանսիայի առաջնություն, 11-րդ տուր
«Լիլ» – «Պարի Սեն Ժերմեն»՝ 0։1
Գոլը՝ Կավանի 65՛