Սամպաոլի. Պետք է 2 «Ոսկե գնդակ» լինի. մեկը Մեսսիի համար, իսկ երկրորդը՝ մյուսների

«Սևիլյայի» գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի «Բարսելոնայի» հետ տնային խաղից առաջ կարծիք է հայտնել մրցակցի և «Ոսկե գնդակի» մասին:

-Պետք է երկու «Ոսկե գնդակ» լինի. մեկը Մեսսիի համար, իսկ երկրորդը՝ մնացած բոլորի:

Գիտենք, որ մեզ անչափ բարդ խաղ է սպասում, որում կպարտվենք, եթե ճիշտ չգործենք: Պետք է բարձր կենտրոնացվածություն ունենալ, որպեսզի մրցենք աշխարհի ուժեղագույն երկու թիմերից մեկի դեմ: Մեր վստահությունը կամրապնդվի, եթե կարողանանք հաղթել «Բարսելոնային» ու «Ռեալին», բայց եթե մեր հնարավորութունների առավելագույն չափով չներգրավենք պայքարին, չենք կարող հաջողության հասնել:

«Սևիլյան» նկատելիորեն աճում ու առաջադիմում է, բայց մեր մրցակցի կազմում անչափ վտանգավոր ֆուտբոլիստներ կան, որոնք արտակարգ անհատական վարպետություն ունեն:
«Բարսելոնան» աշխարհի լավագույն թիմերից մեկն է, եթե ոչ ուժեղագույնը:

«Կապտանռնագույնները» շատ նպատակամղված թիմ ունեն, որոնց նպատակն է գնդակը հասցեագրել Մեսսիին, Սուարեսին ու Նեյմարին»,- արգենտինացի մասնագետի խոսքերն է մեջբերում «Marca»-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում