Սուպերլիգա 1. «Ուրարտուն» այսօր կմրցի «Տեմպի» հետ

Ռուսաստանի բասկետբոլի Սուպերլիգա 1-ում այսօր տեղի կունենան 9-րդ տուրի հանդիպումները։ 

Հայաստանը ներկայացնող «Ուրարտուն» հյուրընկալվելու է Ռևդայի «Տեմպ» ակումբին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին:

Հիշեցնենք, որ առաջին 8 խաղերում երևանյան ակումբը նույնքան պարտություններ է կրել և գտնվում է վերջին հորիզոնականում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում