NBA-ի նոր ռեկորդ. Երկու անընդմեջ խաղերում 20 և ավելի արդյունավետ հեռահար նետում (տեսանյութ)

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) չեմպիոն «Կլիվլենդը» դարձել է կանոնավոր առաջնության պատմության առաջին թիմը, որը երկու անընդմեջ խաղերում 20 և ավելի 3-միավորանոց արդյունավետ նետումներ է կատարում։

Նոյեմբերի 26-ին կայացած «Դալասի» հետ խաղում (128:90) «Կավալերսը» 20 հեռահար արդյունավետ նետում է կատարել, իսկ 2 օր առաջ «Պորտլենդի» դեմ մրցավեճում (137:125) Լեբրոն Ջեյմսն ու թիմակիցները աչքի էին ընկել 21 անգամ:

«Կլիվլենդը» երկարաձգեց նաև մրցաշրջանի սկզբից հաշվարկվող անընդմեջ խաղերում 10 և ավելի 3-միավորանոց նետումների ռեկորդը: Այն ներկայումս կազմում է 14 հանդիպում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում