ԱԱԾ պետի տեղակալը՝ Շիրակի մարզպետ

ՀՀԿ ԳՄ նիստում, «ժամանակի» տեղեկություններով, Սերժ Սարգսյանը որոշել է, որ Շիրակի հաջորդ մարզպետ է լինելու ԱԱԾ պետի տեղակալ Ֆելիքս Ցոլակյանը, որը ծնունդով այդ մարզից է:

«Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիներին Ֆելիքս Ցոլակյանը եղել է Հարկային տեսչության պետը։

Ուշագրավ է նաեւ, որ կրկին ուժային կառույցի ներկայացուցիչ է ղեկավարելու Շիրակի մարզը։ Հիշեցնենք, որ նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանը, ով գործող նախագահի պարտությունը մարզում նույնացրեց իր պարտության հետ, նախկին ոստիկանապետ էր»,- գրում է «Ժամանակը»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում