«Չելսիի» հերթական ֆուտբոլիստը տեղափոխվեց Չինաստան (լուսանկար)
07/01/2017 11:44
Նմանատիպ
«Չելսիի» կիսապաշտպան Ջոն Օբի Միկելը կարիերան շարունակելու է «Տյանցզին Տեդայում»:
29-ամյա ֆուտբոլիստն արդեն պայմանագիր է ստորագրել չինական ակումբի հետ և ներկայացվել որպես այդ թիմի ֆուտբոլիստ: «Կապույտները» նիգերացուն բաց են թողել անվճար: Միկելը Չինաստանում տարեկան ստանալու է 8,5 միլիոն եվրո:
Ընթացիկ տրանսֆերային պատուհանի սկզբում լոնդոնյան թիմից Չինաստան է տեղափոխվել կիսապաշտպան Օսկարը, իսկ 2016 թվականին՝ Ռամիրեսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում