Հերթական միջադեպն ադրբեջանական բանակում. Զինվորին դաժան ծեծել և սպանել են

Ադրբեջանական բանակում հերթական միջադեպն է գրանցվել: Զինվորին դաժան ծեծի են ենթարկել այնուհետև սպանել են:

Տեղեկատվության համաձայն՝ Սեյմուր Մուրվաթ օղլու Ալահվերդիևի դիակը զինվորականների ուղեկցությամբ բերվել է նրա ծննդավայր’ Գյոյչայի շրջանի Քյուրդեմիշ գյուղ: Զինվորականները հայտարարել են, որ նա «զոհվել է’ կատարելով պարտքը»: 

Haqqin.az-ը հայտնում է, որ պաշտպանության նախարարությունից թույլ չեն տվել, որպեսզի մահացած զինվորի հարազատները վերջին հրաժեշտը տան աճյունին: Կայքը եզրակացնում է, որ պատճառն, այն, է որ կբացահայտնվեին բռնության հետքերը:

Զինվորի հարազատները և նրա ծառայակիցները կասկած չունեն, որ մահվան պատճառը ադրբեջանական բանակի ոչ կանոնակարգային հարաբերություններն են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում