«Հրապարակ». ԲՀԿ-ականները Ծառուկյանի վերադարձի առթիվ այսօր «Փարավոնում» խնջույք են անելու
Նմանատիպ
ԲՀԿ-ականներն այսօր երեկոյան «Փարավոն» ռեստորանում խնջույքի են, նշում են Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն:
«Հրապարակ»-ի աղբյուրն ասել է, որ բոլորը դարձի են գալու` հեռացածներն ու մնացածները, ավել-պակաս խոսացածները, աջը քաշածները՝ բոլորը: Գալու են բաժակը չխկացնելու՝ Ծառուկյանի աչքերում, իրենց բարևելու ձևում կանխորոշելով սեփական ապագան: Դրանից հետո սկսվելու է ամենաբարդը` ցուցակի կազմում, ռեյտինգայինով առաջադրվողների որոշում:
«Ի դեպ, մեր տեղեկություններով, Ծառուկյանի հայտարարության նախօրյակին քննարկվել է, թե նախկին թիմից ովքեր կարող են հետ գալ: Բացառվել է միայն երեքի վերադարձը՝ Մարտուն Գրիգորյան, Բազմասեր Առաքելյան, Մուշեղ Պետոյան, որոնք արդեն ՀՀԿ-ացվել են: Նրանց մասին Ծառուկյանը շատ վատ է արտահայտվել՝ նրանք իրենց լավ չեն պահել ԲՀԿ նախկին առաջնորդի հեռանալուց հետո, այստեղ-այնտեղ վատաբանել են Ծառուկյանին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում