Զինծառայության պարտականություններ կատարելուց հրաժարվողը բերման է ենթարկվել
18/01/2017 17:10
Նմանատիպ
Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժանմունքից հունվարի 18-ին ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Գարրի Ա.-ն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, վերջինս 2015 թվականի հուլիսի 15-ից Ստեփանակերտի բաժնի կողմից հետախուզվում էր ԼՂՀ քրեական օրենսգրքի 364 հոդվածի (զինվորական ծառայության պարտականութ յունները կատարելուց հրաժարվելը) 1-ին և 3-րդ մասերի մեղադրանքով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում