Իսպանիայի գավաթ․ «Ատլետիկոն» խոշոր հաշվով հաղթեց «Էյբարին» (տեսանյութ)

Մադրիդի «Ատլետիկոն» Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլ դուրս գալու լուրջ հայտ ներկայացրեց։ 1/4 եզրափակիչ փուլի առաջին խաղում Դիեգո Սիմեոնեի թիմը սեփական հարկի տակ 3։0 հաշվով առավելության հասավ «Էյբարի» նկատմամբ․ մեկական գոլ խփեցին Անտուան Գրիզմանը, Անխել Կորեան և Կևին Գամեյրոն։

Պատասխան հանդիպումը կայանալու է մեկ շաբաթից։

Իսպանիայի գավաթ, 1/4 եզրափակիչ, առաջին խաղ

«Ատլետիկո» – «Էյբար»՝ 3։0
Գոլերը՝ Գրիզման 28՛, Կորեա 60՛, Գամեյրո 67՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում