Պաշտոնական. Պետրոս Ավետիսյանը տեղափոխվեց «Փյունիկ»
23/01/2017 12:54
Նմանատիպ
«Բանանցի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը կարիերան շարունակելու է «Փյունիկում»:
«Բանանցի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, ակումբները համաձայնության են եկել ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ: 21-ամյա խաղացողը վերջին վեց ամիսների ընթացքում վարձակալական հիմունքներով հանդես էր գալիս «Փյունիկում»: Նշվում է, որ հենց Ավետիսյանն է «Փյունիկ» տեղափոխվելու ցանկություն հայտնել:
Պետրոս Ավետիսյանը «Բանանցի» կազմում դարձել է Հայաստանի գավաթակիր, ինչպես նաև մասնակցել է Հայաստանի առաջնության 35 խաղի, որոնցում դարձել է 4 գոլի հեղինակ:
Ավելի վաղ «Բանանցի» ղեկավարությունը հայտարարել էր, որ մտադիր չէր բաժանվել Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում