Միացյալ Թագավորության վարչապետը կայցելի Թուրքիա
27/01/2017 14:00
Նմանատիպ
Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը հունվարի 28-ին կայցելի Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ Թուրքիա այցելող Մեյը կհանդիպի երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հանդիպումների օրակարգում են լինելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը, Սիրիայում տիրող իրադրությունը և երկկողմ քաղաքական ու առևտրային հարաբերությունները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում