«Ժամանակ». Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարը սկսել է ահաբեկել թաղապետարանի աշխատակիցներին
01/02/2017 09:55
Նմանատիպ
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանն արդեն իսկ լծվել է ՀՀԿ-ի օգտին ձայներ հավաքելու գործին:
Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նա սկսել է ահաբեկել թաղապետարանի աշխատակիցներին և սպառնալ, որ ով ձայն չտա ՀՀԿ-ին և ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին՝ կազատի աշխատանքից: Միհրան Պողոսյանը ռեյտինգային համակարգով առաջադրվելու ցանկություն ունի թիվ 1 ընտրատարածքում, որն իր մեջ ներառում է Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք, Ավան համայնքները: Ի դեպ, հենց այս համայնքներում գրանցված հաջողություններից է կախված՝ կկարողանա Միհրան Պողոսյանը հավակնել Երևանի քաղաքապետի պաշտոնին, թե ոչ: Այդ իսկ պատճառով էլ ընտրություններից դեռևս երկու ամիս առաջ սկսվել է ընտրողներին ահաբեկելու գործընթացը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում