Պաշտոնական. Բրանիսլավ Իվանովիչը՝ «Զենիթի» ֆուտբոլիստ (լուսանկար)

«Չելսիի» պաշտպան Բրանիսլավ Իվանովիչը տեղափոխվել է «Զենիթ»: Ռուսական ակումբի հետ 32-ամյա ֆուտբոլիստը կնքել է 2,5 տարվա պայմանագիրը, որը հնարավոր կլինի երկարաձգել ևս մեկով,- հայտնում է պետերբուրգցիների պաշտոնական կայքը:

Տրանսֆերի մասին տեղեկություն նշված չէ, սակայն, ամենայն հավանականությամբ, լոնդոնցիները սերբին բաց են թողել անվճար:

Իվանովիչը «Չելիսում» հանդես էր գալիս 2008 թվականից: Այս ընթացքում նա «կապույտների» հետ 8 տիտղոս էր նվաճել:

Նախկինում պաշտպանը Ռուսաստանում խաղացել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» կազմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում