Դ.Նյունս. «Հայերն այսօր էլ անողորմ թշնամանքին դեմ առ դեմ են կանգնած»

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգից ընտրված, ներկայացուցիչների պալատի անդամ Դևին Նյունսն անդրադարձել է Սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցին: Այս մասին հաղորդում է Panorama.am-ը՝ հղում անելով «The Library of Congress Thomas» պարբերականին:

«Ես իմ գործընկերների’ ներկայացուցիչների պալատի անդամ Դեյվիդ Վալադաոյի հետ միասին ցանկանում ենք մեր հարգանքը փոխանցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին:

Հայերը վայրագությունների պատճառով տառապել են’ ավելի քան կես միլիոն հայեր կոտորվել են Հայոց ցեղասպանության ժամանակ, նրանք հալածանքների են ենթարկվել Սովետական ժամանակաշրջանում, Ադրբեջանի’ Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմի և տարածաշրջանի շրջափակման ժամանակ:

Այս փորձություններից հետո, հայ ժողովուրդը իր անկախությունը ձեռք բերելու համար շատ թանկ է վճարել: Ադրբեջանի կողմից Ռամիլ Սաֆարովի հերոսացումը, ադրբեջանցի սպա, ով ՆԱՏՕ-ի սեմինարինեի ժամանակ, քնած ժամանակ կացնով սպանել էր հայազգի սպային, բացահայտ ցույց է տալիս, որ հայերն այսօր էլ անողորմ թշնամանքին դեմ առ դեմ են կանգնած:

Այս տարի լրանում է հակահայկական ոճրագործության’ Սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցը, մենք մեր հարգանք ենք փոխանցում հայերին և հատկապես Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, ովքեր խիզախորեն պայքարել են’ իրենց ինքնորոշման իրավունքը պահպանելու համար»,- նշել է Դևին Նյունսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում