«Ժամանակ». Ալբերտ Երիցյանին զգուշացրել են հեռու մնալ քաղաքականությունից
09/02/2017 09:22
Նմանատիպ
Արաբկիրի նախկին թաղապետ, նախկին ՀՀԿ-ական Ալբերտ Երիցյանը (Շտիրլից) վերջերս հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ «Ծառուկյան» դաշինքով առաջիկա ընտրություններին մասնակցելու համար:
Հանդիպումից հետո, ըստ «Ժամանակ»-ի տեղեկությունների, Ծառուկյանը զգուշացվել է, որ Երիցյանը որևէ պարագայում չի կարող մասնակցել ընտրություններին, քանի որ ներքաշված է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի մահափորձը կազմակերպելու մեջ կասկածվող որդու՝ 2009 թվականից փախուստի մեջ գտնվող Ռոբերտ Երիցյանին թաքցնելու մեջ: Ալբերտ Երիցյանը զգուշացվել է, որ հեռու մնա քաղաքական ուժերից և ընդմիշտ մոռանա պետական կառավարման որևէ ասպարեզում հայտնվելու հեռանկարից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում