Արտագնա խաղում «Ռեալը» հաղթեց «Օսասունային» (տեսանյութ)

Արտագնա խաղում «Ռեալը» հաղթեց «Օսասունային» (տեսանյութ)

Իսպանիայի ընթացիկ առաջնության առաջատար Մադրիդի «Ռեալը» 22-րդ տուրում արտագնա հանդիպում անցկացրեց հետնապահ «Օսասունայի» հետ։

Չնայած թիմերի կարգի տարբերությանը՝ «Էլ Սադար» մարզադաշտում կայացած հանդիպման առաջին կեսն անցավ բավականին հավասար պայքարում։ Հաշիվը բացվեց 24-րդ րոպեին, երբ Կարիմ Բենզեմայի փոխանցումից հետո աչքի ընկավ Կրիշտիանու Ռոնալդուն։

33-րդ րոպեին Սերխիո Լեոնի ջանքերով դաշտի տերերը վերականգնեցին հաշվի հավասարությունը։

Երկրորդ կեսում «սերուցքայիններն» առանց մրցակցի վրա ահռելի ճնշում գործադրելու հաղթանակի հասան․ նախ 62-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Իսկոն, ապա արդեն ավելացված ժամանակում Սալվատորե Սիրիգուի պաշտպանած դարպասը երրորդ գնդակն ուղարկեց Լուկաս Վասկեսը։

Այս հաղթանակից հետո «Ռեալը» 49 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և երկրորդ հորիզոնականում գտնվող «Բարսելոնային» գերազանցում է 1 միավորով, սակայն մադրիդյան թիմը դեռ 2 հանդիպում պակաս է անցկացրել։ «Օսասունան» մնաց 10 միավորով՝ վերջին տեղում։

Իսպանիայի առաջնություն, 22-րդ տուր

«Օսասունա» – «Ռեալ»՝ 1։3
Գոլերը՝ Լեոն 33՛ – Ռոնալդու 24՛, Իսկո 62՛, Վասկես 90+3՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում