Նալբանդյանն ու Բարզանին քննարկել են Էրբիլում ՀՀ հյուպատոսության բացման հարցը
Նմանատիպ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 17-ին Մյունխենում հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանիին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, երկուստեք արժևորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, և մտքեր են փոխանակվել փոխայցելությունների կազմակերպման, առևտրատնտեսական համագործակցության շուրջ։
Զրուցակիցները քննարկել են Էրբիլում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացման հետ կապված հարցեր: Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Քուրդիստանի իշխանությունների կողմից ցուցաբերվող համակողմանի աջակցության կապակցությամբ։
Հայաստանի արտգործնախարարի խնդրանքով Քուրդիստանի ղեկավարը ներկայացրել է Իրաքում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում արձանագրված վերջին զարգացումները։
Հայաստանի արտաքին գործերի նախարարը և Իրաքյան Քուրդիստանի նախագահն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հրատապ հարցերի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում