«Արսենալի» կիսապաշտպանը շարք կվերադառնա օգոստոսին
23/02/2017 14:56
Նմանատիպ
«Արսենալի» կիսապաշտպան Սանտի Կասորլան ընթացիկ մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա:
Իսպանացի ֆուտբոլիստը մինչև օգոստոս ապաքինվելու վնասվածքից, որը նա հոկտեմբերին ստացել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Լուդոգորեցի» դեմ մրցավեճում (6:0)։ Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա խաղացողը հասցրել է ԱՊԼ-ում մասնակցել ընդամենը 8 հանդիպման, դարձել է 2 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:
Լոնդոնցիների հետ Կասորլայի պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2018 թվականի ամառը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում