Իրաքյան բանակը մտել է Մոսուլի արեւմտյան թաղամասեր

Իրաքի կառավարական ուժերը փետրվարի 24-ին հարձակում են սկսել Մոսուլի արեւմուտքի շրջաններից առաջինի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, տեղեկացնում է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի հակաահաբեկչական ծառայության ներկայացուցչի հայտարարությունը:

Ինչպես հայտարարել է գեներալ-լեյտենանտ Սամի ալ Արիդհին, ուժայինները Մոսուլից հարավ-արեւմուտք գրավել են զինյալների ռազմակայանն ու մի գյուղ եւ մտել քաղաքի արեւմուտքի բնակելի թաղամասեր: Արեւելյան Մոսուլը «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչներից ամբողջովին ազատագրվել է 2016 թվականի հոկտեմբերից իրաքցի զինվորականների եւ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կողմից իրականացվող գործողության ընթացքում: Քաղաքի արեւմտյան մասը դեռ մնում է զինյալների հսկողության ներքո:

Իրաքի անվտանգության ուժերը նաեւ ամբողջովին հս

Հետևեք մեզ նաև Telegram-ում