Արոնյանն անպարտելի է, բայց չի հաղթում. Ռապապորտի հետ պարտիայի քայլերը
26/02/2017 10:44
Նմանատիպ
ՖԻԴԵ-ի Գրան պրիի տարվա առաջին մրցաշարում, որն ընթանում է ԱՄԷ-ի Շարժա քաղաքում, կայացել է 7-րդ տուրը:
Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել է հունգարացի Ռիխարդ Ռապապորտի հետ և ոչ-ոքի արդյունքի հասել: Մրցախաղը տևել է 23 քայլ:
Մրցաշարում սա Արոնյանի 7-րդ ոչ-ոքին էր: 34-ամյա գրոսմայստերն անպարտելի է, սակայն հաղթանակներ չի տանում, ինչի արդյունքում հետ է մնում առաջատարներից: Լևոնն ունի 3,5 միավոր և 1 միավորով զիջում է Մաքսիմ Վաշիե Լագրավին ու Շախրիյար Մամեդյարովին: Վերջիններս հերթական տուրում նույնպես ոչ-ոքի են խաղացել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում