Խաղավարտից 0,3 վայրկյան առաջ Կարմելո Էնթոնիի նետումը` օրվա լավագույն դրվագ (տեսանյութ)

Բասկետբոլի ազգային ասոցիացիան (NBA) ներկայացրել է կանոնավոր առաջնության այսօր կայացած հանդիպումների լավագույն դրվագների տասնյակը:

Առաջին տեղը զբաղեցրել է «Նյու Յորք Նիքսի» թեթև հարձակվող Կարմելո Էնթոնին, ով «Ֆիլադելֆիայի» հետ խաղի ավարտից 0,3 վայրկյան առաջ կատարած նետմամբ իր թիմին հաղթանակ է պարգևել (110:109): Լավագույն եռյակում են նաև Դերիք Ուիլյամսի («Կլիվլենդ») դանքն ու Քրիս Դանի («Մինեսոտա») ոտքերի արանքով փոխանցումը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում