Ռոնալդուն` 11-մետրանոց հարվածով խփած գոլերի Պրիմերայի պատմության ռեկորդակիր
27/02/2017 13:22
Նմանատիպ
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հստակորեն է իրացրել «Վիլյառեալի» դեմ Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի խաղում (3:2) նշանակված 11-մետրանոց հարվածը:
Opta-ն տեղեկացնում է, որ այդ գնդակի շնորհիվ պորտուգալացին դարձել է Պրիմերայի պատմության ընթացքում նշակետից խփած գոլերի ռեկորդակիր: 32-ամյա ֆուտբոլիստը 11-մետրնոցներով 57 գոլ է խփել:
Նախորդ ռեկորդը պատկանում էր «Ռեալի» նախկին հարձակվող Ուգո Սանչեսին (56):
Հետևեք մեզ նաև Telegram-ում