Վերլուծությունները ցույց են տվել, որ դիզելային վառելիքի սուբսիդավորումը նպատակահարմար չէ. Իգնատի Առաքելյան
28/02/2017 16:10
Նմանատիպ
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը գյուղացիական տնտեսությունների համար դիզվառելիքը չի սուբսիդավորելու, քանի որ դրա քանակը բավարար չէ ամբողջ գյուղատնտեսության համար:
Փետրվարի 28-ին տեղի ունեցած «Ֆերմերական կոնգրես» միջոցառման ժամանակ նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նրա կարծիքով` սուբսիդավորումն էական աջակցություն չէր գյուղատնտեսությանը:
«Նախկինում, երբ ծրագիրը մշակվել է, էական աջակցություն ցուցաբերելու նպատակ է հետապնդել, բայց ներկայումս բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ շարունակելու իմաստ չկա: Այդ պատճառով այդ գումարները ոչ թե կտնտեսվեն, այլ կուղղվեն ուրիշ ծրագրերի իրականացմանը»,- ասաց նախարարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում