Նազարբաեւը պաշտոնյաներին խորհուրդ է տվել շողոքորթել ոչ գեղեցիկ կանանց

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել է, որ երկրի պաշտոնյաները չեն կարողանում ճիշտ շփվել կանանց հետ եւ իրեն մշտապես հարկ է լինում դա սովորեցնել նրանց: Այդ մասին նա մարտի 7-ին ասել Է պետության ղեկավարի վարչակազմում Կանանց միջազգային օրվան նվիրված հանդիպմանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Zakon.kz պորտալին:

«Եթե նա գեղեցիկ է, նրան ասա, որ նա խելացի է: Եթե նա այնքան էլ գեղեցիկ տեսք չունի, ասա՝ գեղեցիկ է: Եթե ոչ այս է, ոչ այն, ասա՝ որքան ես նիհարել»: Ճի՞շտ է: Ահա ես շարունակ սովորեցնում եմ նրանց, չեն կարողանում ճիշտ շփվել»,– գանգատվել է Նազարբաեւը:

2016 թվականի հունիսին Նազարբաեւը հնարավոր է համարել հանրապետության բարձրագույն պաշտոնում հանրապետության կին քաղաքացու ընտրվելը: «Միանգամայն կարող Է լինել: Մանավանդ որ նման պատրաստված կանայք կան»,-հայտարարել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում