«Չորրորդ իշխանություն». Ազատավանում ծաղրել են Տիգրան Կարապետյանին
14/03/2017 09:26
Նմանատիպ
Կիրակի օրը Սեյրան Օհանյանի գլխավորությամբ հանդիպում է եղել Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը:
«Չորրորդ իշխանության» աղբյուրների փոխանցմամբ՝ ազատավանցիները շատ վատ են ընդունել ժամանակին իրենց գյուղին աջակցած Կարապետիչին: Նրանք բացահայտ հեգնել են Տիգրան Կարապետյանին և ծաղրական հարցեր ուղղել նրան, ինչը վրդովվեցրել է վերջինիս: Այսպիսով Ազատավանի գյուղապետ Պետիկ Ղազարյանի ջանքերով հանդիպումն անցել է անլուրջ մթնոլորտում, և Տիգրան Կարապետյանն իր թիմակիցների հետ հիասթափված հեռացել է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում