«Բարսելոնան» պատրաստվում է վերադարձնել Տյագո Ալկանտարային
Նմանատիպ
«Բավարիայի» կիսապաշտպան Տյագո Ալկանտարան կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»: Կատալոնական ակումբը դիտարկում է իր սանի տրանսֆերը հետ գնելու հնարավորությունը,- տեղեկացնում է «Cadena SER» ռադիոկայանը:
Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը սպառվում է 2019 թվականի ամռանը, և մյունխենցիները մտադիր չեն նրան բաց թողնել: «Բարսելոնան» կարծում է, որ ներկայիս թիմին Տյագոն կարող է շատ օգտակար լինել և ցանկանում է բանակցություններ սկսել «Բավարիայի» հետ: Կատալոնացիների ղեկավարությանը տպավորել է վերջին ժամանակահատվածում կիսապաշտպանի ցուցադրած բարձրակարգ խաղը:
«Կապտանռնագույնները» հուսով են, որ հարազատ ակումբում կարևոր դերակատարում ստանալն ու եղբոր` Ռաֆինյա Ալկանտարայի հետ միասին խաղալու հնարավորությունը կհամոզեն 25-ամյա ֆուտբոլիստին:
Ալկանտարան «Բարսելոնայից» գերմանական ակումբ է տեղափոխվել 2013 թվականին: Նրա տրանսֆերի համար վճարվել է 24 միլիոն եվրո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում