Հակառակորդը վերջին շաբաթում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Արցախի կողմից հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի սահմանին հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձավկել է ավելի քան 1200 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված համարժեք գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է:

Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊԲ մամլո ծառայությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում