Պատանի բադմինտոնիստները մեկնեցին Իսրայել

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի բադմինտոնի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչյա Պողոսյանը հայտնել է, որ Իսրայելում կկայանա պատանեկան մրցաշար, որին կմասնակցի 3 հայ մարզիկ: Մրցաշարը կանցկացվի մարտի 23-25-ը:

«Թել Ավիվում հանդես են գալու պատանիների երկու տարիքային խմբեր` Մ13 և Մ15 տարեկաններ: Մ13 տարեկանների մրցաշարում Հայաստանը կներկայացնի Էլեն Տիրատուրյանը, իսկ Մ15-ում` Գայանե Մամաջանյանը և Սվետլանա Բոյաջյանը: Կարծում եմ` մեր պատանիները լավ հանդես կգան եւ մրցանակային տեղեր կզբաղեցնեն: Կմրցեն ինչպես մենախաղում, այնպես էլ` զուգախաղում:

Մամաջանյանը և Բոյաջյանը միասին հանդես կգան զուգախաղում, Սվետլանան նաև խառը զուգախաղում` Իսրայելի ներկայացուցչի հետ: Տիրատուրյանը բացի մենախաղից կմրցի զուգախաղում Իսրայելի ներկայացուցչի հետ: Թիմը մեկնել է պատանիների գլխավոր մարզիչ Էլեոնորա Մեսրոպյանի ղեկավարությամբ»,-ասել է Պողոսյանը:

Հայ բադմինտոնիստները կմեկնարկեն այսօր` մենախաղով:

Լուսանկարում` Գայանե Մամաջանյանը

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում