Սուսեր Մադաթյանը ձերբակալվել է

Կողոպուտի մեղադրանքով ձերբակալվել է քրեա-հանցավոր աշխարհի հայազգի առաջնորդ Սուսեր Մադաթյանը, որի դեմ Մոսկվայում մահափորձ էր նախապատրաստվում: Ավելի վաղ ոստիկանները հաղորդել էին Դաղստանից մի մարդասպանի ձերբակալության մասին, որը մահափորձ էր նախապատրաստել Սուսերի նկատմամբ: Այս մասին գրում է «Ժամանակը»՝ հավելելով, որ օպերացիայի ընթացքում Սուսերի մոտ ենթադրաբար կեղծ անձնագիր է հայտնաբերվել:

«Սուսերը կասկածվում է մարդկանց առևանգումների մի ամբողջ շարքի մասնակցելու մեջ, որը կազմակերպվել է քրեական հեղինակություն Հակոբ Մելիքսեթյանի կողմից՝ հայտնի «Ռիժի Հակոբ» մականվամբ»,- ասվում է իրավապահ մարմինների հաղորդագրության մեջ:

Մելիքսեթյանը 2010 թ-ին սեպտեմբերի դատապարտվել է 17 տարվա ազատազրկման: Ոստիկանների հստակեցմամբ, Սուսերը կողոպուտի համար ավելի քան 10 տարի գտնվում է դաշնային հետախուզման մեջ: Նրա դեմ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Ոստիկանները առայժմ փորձում են պարզել նրա վրա մահափորձի պատվիրատուին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում