AM | RU
USD
EUR
RUB

Վրաստանից շուրջ 800 մարդ է մեկնել Եվրոպա անայցագիր ռեժիմի ուժի մեջ մտնելու առաջին օրը

 

Վրաստանից շուրջ 800 մարդ է եվրոպական երկրներ ուղեւորվել անայցագիր ռեժիմի ուժի մեջ մտնելու առաջին օրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Sputnik Վրաստան»-ին հայտնել են Վրաստանի օդանավակայանների միավորումում: Թբիլիսիից մոտավորապես 300 մարդ է ուղեւորվել Աթենք, Վարշավա եւ Մյունխեն, իսկ շուրջ 500 մարդ Քութայիսի միջազգային օդանավակայանից մեկնել է Բուդապեշտ, Սալոնիկ եւ Լառնակա:

Թբիլիսից Եվրոպա առանց անայցագրերի առաջին չվերթով ուղեւորվել են ուսանողներ, գիտնականներ եւ Վրաստանի կառավարության անդամները՝ վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի գլխավորությամբ: Նրանք արդեն գտնվում են Աթենքում, իսկ այնուհետեւ կուղեւորվեն Բրյուսել:

Վրաստանի քաղաքացիներն մարտի 28-ից կարող են առանց այցագրերի յուրաքանչյուր կես տարին մեկ 90 օրվա ընթացքում այցելել Եվրոպայի գրեթե բոլոր երկրներ, բացառությամբ Իռլանդիայի եւ Մեծ Բրիտանիայի: Վրաստանի ԱԳ նախարարությունը մարտի 27-ին քաղաքացիների համար վերջին պարզաբանուներն է արել ԵՄ-ի երկրներ այցելելիս նրանց կողմից անայցագիր ռեժիմի օգտագործման վերաբերյալ: Մասնավորապես, ԱԳ նախարարությունը քաղաքացիների ուշադրությունը դարձնում է այն բանի վրա, որ նրանք պարտավոր կլինեն պատասխանել սահմանապահ հսկիչների մի շարք հարցերի ինչպես Վրաստանի, այնպես էլ Եվրոպայի երկրների հսկիչ անցակետերում, որոնք կվերաբերեն ուղեւորության նպատակին, երկու ուղղությամբ ավիատոմսերի առկայությանը, այս կամ այն եվրոպական երկրում ամրագրված հյուրանոցին, ապահովագրական վկայականին, օրական առնվազն 50 եվրոյի չափով փողի առկայությանը:

Անայցագիր ռեժիմի խախտողները ոչ միայն Եվրոպայի երկրներից կվտարվեն Վրաստան, այլեւ կտուգանվեն 3 հազար եվրոյով: Նման իրավախախտները իրավունք չեն ունենա Եվրոպայի երկրներ այցելել 5 տարվա ընթացքում:

ԱԳ նախարարությունը նշում է, որ այնայցագիր ռեժիմից կկարողանան օգտվել նաեւ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի բնակիչները իրենց մոտ վրացական կենսաչափական անձնագրի առկայության դեպքում, որը նրանք կարող են ստանալ առանց մեծ խնդիրների:

Լրահոս
Արտակ Զաքարյան. Մեր դիլետանտ իշխանությունները որոշել են 2050թ. ուրվագծել. իսկ ո՞վ պետք է լուծի այսօրվա խնդիրները Հայաստանի անվտանգության «դոսյեն». Այլընտրանքային նախագծեր խումբ Ալիևի հայտարարությունների հետևում հստակ երևում են տանկերն ու թնդանոթները. Արմեն Աշոտյան Թուրքիայի արտգործնախարարն արդեն բացահայտ է սպառնում Հայաստանին. Հրանտ Մելիք-Շահնազարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդության լուծումը (տեսանյութ) Կլինեմ Արտակարգ իրավիճակների փոխնախարար. նախկին պատգամավոր Վերջին անգամ եմ ելույթ ունենում որպես պատգամավոր. Իմքայլական պատգամավորը հեռացավ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ասուլիսը՝ ուղիղ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի և տեղի ունեցողն ու լուսաբանվողը պետք է տեղավորել այդ տրամաբանության մեջ. Աբրահամյան ՀՊՏՀ դասախոսներն ու ուսանողները ակցիա են անում Կառավարության դիմաց. ՈՒՂԻՂ ԱԺ արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերն այսօրվա դրությամբ Թրամփը հրաժարվել է մեկնաբանել Նավալնիի թունավորումը ԱԺ խմբակցությունների պատգամավորների ճեպազրույցը՝ ուղիղ «Հայրենիքը», ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն Ազատության հրապարակում հանրահավաք կանեն Այսօրվա հոսանքազրկումների մասին Նիագարայի ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներով Սերգեյ Լավրովը ՀԱՊԿ անդամ երկրների անունից ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում «Ժողովուրդ»․ ՔՊ-ականները հարձակվել են Արայիկ Հարությունյանի վրա «Ժողովուրդ»․ Ով է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչման արժանացած Կամո Քոչունցը «Ժողովուրդ»․ Ժամկետներում չեն տեղավորվում․ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հետքերով «168 ժամ». Ուտոպիստը․ չունենալով հնգամյա ժամկետի համար ռազմավարական ծրագիր, հրապարակում է 30-ամյա տեսլական «Փաստ». Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքները ձգձգվում են «Փաստ». Իշխանությունը հիմա էլ փորձագետների «սև ցուցակ» է կազմել «Փաստ». Փաշինյանն ամրացնում է նախարարությունները ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 22 Հումանիտար առաքելության խումբը Հալեպի իշխանություններին պաշտոնապես հանձնել է ականազերծված 96 485քմ տարածք «Անիրավ դատավոր». AntiFake.am-ը հետաքննական նախաձեռնութուն է սկսում Բիլլ Գեյթսն ասել է, թե երբ կավարտվի կորոնավիրուսի համավարակը Քաղաքագետը՝ Ալիևի հայտարարություններին հայկական կողմի պատասխանի մասին Երևանի ու վեց մարզերի տարբեր հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ինչու՞ պարգևատրված ԲԿ-ների շարքերում չկան Նորքի ինֆեկցիոնի ներկայացուցիչները ՌԴ փոխարտգործնախարարը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն ազդի Ռուսաստան-Իրան համագործակցության վրա Անկախության տոնի առթիվ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Եռաբլուր (տեսանյութ) Ես որևէ հանցագործություն չեմ կատարել, ես իմ պարտքն եմ կատարել իմ երկրի հանդեպ. Բալասանյան Դոլանդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Ահազանգեր կան աշակերտների շրջանում ուշագնացության դեպքերի մասին. Հոգեբանն ահազանգում է Նիկոլ Փաշինյանը խոնարհվել է մարված անմար կրակի առջև ՀՀ բնակչությունը հասցնել առնվազն 5 մլն-ի, ստեղծել 1,5 մլն աշխատատեղ. Նիկոլ Փաշինյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan