Մայամի. Ֆեդերերը հաղթեց թայ-բրեյքերում, Վավրինկան դուրս մնաց պայքարից (տեսանյութ)
Նմանատիպ
Մայամիում ընթացող «Մասթերս-1000» կարգի մրցաշարում կայացել են 1/8 եզրափակչի հանդիպումները:
Ռոջեր Ֆեդերերը մեծ դժվարությամբ առավելության է հասել Ռոբերտո Բաուտիստայի նկատմամբ: Երկու սեթերում շվեյցարացին ու իսպանացին մեկական մատուցում են շահել, ինչի արդյունքում հաղթողը որոշվել է թայ-բրեյքում: Գրանցվել է 7:6 (5), 7:6 (4) հաշիվը:
Քառորդ եզրափակչում 35-ամյա թենիսիստը կմրցի Թոմաշ Բերդիխի հետ, ով 6:3, 7:5 հաշվով պարտության է մատնել Ադրիան Մանարինոյին:
Պայքարից դուրս է մնացել աշխարհի երրորդ թենիսիստ Ստեն Վավրինկան: Շվեյցարացին 6:4, 2:6, 1:6 հաշվով զիջել է Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևին: Վավրինկան երկրորդ հանդիպումն անցկացրեց Զվերևի դեմ և երկրորդ պարտությունը կրեց:
Քառորդ եզրափակչում է նաև Ռաֆայել Նադալը, որը 6:4, 7:6 (4) հաշվով հաղթել է Նիկոլաս Մայուին:
1/8 եզրափակչի մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալ հաշիվները՝
Նիկ Կիրյոս – Դավիդ Գոֆեն` 7:6(5), 6:3
Ջեք Սոք – Ջարեդ Դոնալդսոն` 6:2, 6:1
Ֆաբիո Ֆոնինի – Դոնալդ Յանգ` 6:0, 6:4
Կեի Նիսիկորի – Ֆեդերիկ Դելբոնս` 6:3, 4:6, 6:3