Երևանում ֆուտբոլի փոքր խաղադաշտերը կավելանան
21/03/2013 17:49
Նմանատիպ
2013թ-ին մենք Երևանում շահագործման կհանձնվի ֆուտբոլի 18 փոքր խաղադաշտեր: Այս մասին հայտարարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ընթացքում:
«Անցած երեք տարիների ընթացքում մենք շահագործման ենք հանձնել շուրջ 60 ֆուտբոլի փոքր խաղադաշտ: Աշխատանքները լինելու են շարունակական և առաջիկա տարիներին մենք փորձելու ենք ընդլայնել ծրագիրը, ինչն իր հերթին կնպաստի նաև ֆուտբոլի զարգացմանն ու մասսայականացմանը: Այս տարի խաղահրապարակներին զուգահեռ, բակային տարածքները կկահավորենք նաև մեծ քանակությամբ մարզասարքերով, ինչն իր հերթին կնպաստի մայրաքաղաքում առողջ ապրելակերպի խթանմանը»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում