Ի՞նչ է պատահել, երբ Բոնուչին Մեսսիի խաղաշապիկն է խնդրել (տեսանյութ)

«Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Բարսելոնա» – «Յուվենտուս» պատասխան մրցավեճի (0:0) ժամանակ փորձել է կատալոնացիների հարձակվող Լիոնել Մեսսիի հետ խաղաշապիկների փոխանակման շուրջ պայմանավորվել:

Դա դուր չի եկել թուրինցիների մեկ այլ պաշտպան Ջորջիո Կյելինիին, ով իր թիմակցին կոչ է արել կենտրոնանալ խաղի վրա: Երբ Բոնուչին սկսել է զրուցել արգենտինացու հետ, Կյելինին մոտեցել է իտալացուն ու սթափեցնելու համար թեթև հարվածել նրան: Լեոնարդոյին դա չի կանգնեցրել, նա կրկին Մեսիին ասել է. «Լեո, փոխանակվե՞նք խաղաշապիկներով»:

Արդյունքում, 29-ամյա խաղացողը հասել է իր ուզածին և հանդիպումից հետո ստացել է աշխարհի հնգակի լավագույն ֆուտբոլիստի խաղաշապիկը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում