«Ժողովուրդ». Հրայր Թովմասյանը՝ Արդարադատության նախարարի պաշտոնում վերանշանակվելու մասին
21/04/2017 09:34
Նմանատիպ
ԱԺ ընտրություններից հետո ակտիվորեն լուրեր էին շրջանառվում, որ ԱԺ-ի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ամենահավանական թեկնածուն ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանն է:
Հարցի առնչությամբ՝ «Ժողովուրդ»-ը փորձել է մեկնաբանություն ստանալ Թովմասյանից, վերջինս հարցը լսելուն պես շփոթված պատասխանել է. «Ես ինչ իմանամ, չեմ կարող ասել»:
Եվ քանի որ չէր բացառվում նաև, որ Թովմասյանը գուցե կրկին գործուղվի գործադիր և զբաղեցնի արդարադատության նախարարի պաշտոնը, ուստի նախկին նախարարից թերթը հետաքրքրվել է, թե որքանով է դա հնարավոր: «Ոչ, երբեք»,- այսպիսի կտրուկ պատասխան է տվել Հրայր Թովմասյանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում