Աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդկանց ցուցակում` 3 մարզիկ
21/04/2017 16:38
Նմանատիպ
«Time» ամսագիրը երեք մարզիկների ընդգրկել է աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդկանց նոր ցուցակում:
Ֆուտբոլիստներից նշվել է միայն «Բարսելոնայի» ու Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի անունը: 25-ամյա խաղացողն ընդգրկվել է ժամանակակից խորհրդանիշների ցանկում:
Ցանկում հայտնվել է նաև «Կլիվլենդ Կավալերսի» բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը: «Արքան» նշված է «տիտաններ» բաժնում: Մարզիկներից վերջին ներկայացուցիչը խառը մարտարվեստների ներկայացուցիչ Քոնոր ՄակԳրեգորն է («պիոներներ»):
Հետևեք մեզ նաև Telegram-ում