«Բարսելոնա» – «Օսասունա» հանդիպման մեկնարկային կազմերը
26/04/2017 20:47
Նմանատիպ
Երևանի ժամանակով 21։30-ին կմեկնարկի Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի՝ «Բարսելոնա» – «Օսասունա» հանդիպումը։ Առաջնության առաջատարն ու հետնապահը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով․
«Բարսելոնա»․ Մարկ-Անդրե տեր Շտեգեն – Պիկե, Դին, Մասկերանո, Բուսկետս, Ռակիտիչ, Դենիս Սուարես, Անդրե Գոմեշ, Արդա Թուրան, Լիոնել Մեսսի, Ալկասեր։
«Օսասունա»․ Սիրիգու – Բունյուել, Սթիվեն, Ֆուենտես, Օյեր, Ջեյմի Ռոմերո, Տիենսա, Դե Լաս Կուևաս, Մերիդա, Տորրես, Լեոն։
Այս հանդիպումից առաջ «Բարսելոնան» ունի 75 միավոր և «Ռեալի» հետ կիսում է առաջատարի դիրքը, իսկ «Օսասունան» 18 միավորով վերջին տեղում է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում