AM | RU
USD
EUR
RUB

Չախալյանը ջախջախեց վրացական համալսարանն ու վրացական թեմը. Մ. Սահակաշվիլի

 

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին «Իմեդի» հետուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է նաև Ջավաղքին և անձամբ Վահագն Չախալյանի ազատ արձակման հարցին:

Նրա ելույթում նշվում էր. «Երբ մենք իշխանության եկանք, ոչ մի ոստիկանական կամ բանակային ստորաբաժանում չէր կարող Ջավախք մտնել: Թևզաձեն մի անգամ փորձեց, բայց նրան դուրս արեցին: Այնտեղ ռուսական ռազմակայան կար, որի շուրջ Պուտինի հետ մենք մեծ խոնդիրներ ունեցանք, բայց կարողացանք դուրս բերել այդ կայանը, սակայն հետախուզական գործակալները մնացին: Այդ ցանցը շատ հզոր էր»:

«Մենք շատ նախագծեր սկսեցինք, այդ թվում ՀԷԿ-ինը, որտեղ շատ մարդիկ էին զբաղված, այսօր այն դադարեցվել է և դա մեծ խնդիր է: Կա նաև երկաթուղային նախագիծը, որը քիչ էր մնում դադարեցնեին, լեզվի հարցը, որը ինձ շատ էր հուզում: Երբ ես առաջին անգամ այցելեցի Ջավախք, այնտեղ ոչ ոք վրացերեն չէր խոսում և ես շոկի մեջ էի: Այժմ արդեն երիտասարդները, 6-7 դասարանցիները խոսում են վրացերեն»,-հայտարարել է նա:

Նախագահը նշել է, որ իր նպատակն էր, ոչ թե վերացնել հայերենը, այլ ներմուծել վրացերենը, որը պետք է հաջողության հասնելու գրավական դառնար ջավախահայ երիտասարդների համար:
«Չէր կարելի ազատ արձակել Չախալյանին: Նա ջախջախեց վրացական համալսարանն ու վրացական թեմը: Կարդացեք նրա արտահայտությունները: Այդ մարդը գրքեր է գրել այդ թեմայով: Նա բանտից դուրս կգար 6 տարի անց: Այդ ընթացքում Ջավախքը կդառնար Եվրոպայի առանցքային երկաթուղային հանգույցներից մեկը: Այնտեղ արդեն 10 նոր ՀԷԿ կլիներ, կյանքի մակարդակը կբարձրանար 2-3 անգամ, և բնակչության մեծ մասը վրացերեն կխոսեր: Եթե այդ մարդը վեց տարի նստեր, վրաց պետականությանը կհաջողվեր դա անել: Ի՞նչ կա չհասկանալու»,-ասել է Սահակաշվիլին:
Միևնույն ժամանակ նախագահը հարց է տալիս. «Եթե ասում են, որ Չախալայնը հասարակ հանցագործ է, ապա ի՞նչ էր անում նա երեկ խորհրդարանում»:

«Ես համարում եմ, որ Վրաստանում գլխավորը վրաց լեզուն է: Գտնում եմ, որ այնպիսի բազմազգ երկրի համար, ինչպիսին Վրաստանն է, ավելորդ խաղերն այդ թեմայով անթույլատրելի են»,-ասել է նա:

Լրահոս
Մասիսում 38-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի. վերջինս «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում մահացել է Անձնագրայինում հերթերը կամաց-կամաց հասնում են հանրահավաքների մասնակիցների թվին. «Իրավունք» Արմեն Գրիգորյանը կռիվ է գցել ՔՊ-ի «տանը». «Հրապարակ» Առավոտյան 10:30-ին հավաքվում ենք ԱԺ մուտքի մոտ․ Հովհաննես Հարությունյան ԱԱԾ-ում հարցաքննվել է նախկին վարչապետի առանձնատան վաճառքի գործով քննիչը. «Ժողովուրդ» Երևանի և 3 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Հայաստանի մի շարք տարածքներում գազ չի լինի Փաշինյանը գինովցել է և Սպիտակցի Հայկոյին խոստացել, որ սեպտեմբերի 21-ին կերգի Հանրապետության հրապարակում . «Հրապարակ» «Կարգին» չարաշահումներ՝ քաղաքապետարանում. «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դիմադրության շարժման մասնակիցներին ՊՆ եռամսյա զորահավաքներին մասնակցելու ծանուցագրեր են ուղարկվել. «Հրապարակ» Թշնամին մինչև 2025թ. չի կարող կտրել Արցախ-Հայաստան կապը, իսկ դրանից հետո՝ հարցրեք Ալիևին. Մովսես Հակոբյան «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Սարգսյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման Հերոսների ծնողների վրա ձեռք բարձրացնողը Հայաստանում տեղ չունի Արարատում 63-ամյա տղամարդը դանակը ձեռքին, մտել է հիվանդանոց, ասելով, որ պետք է բժշկին սպանի Արցախին կապող միջանցքը փոխվելուց հետո բնակչությունը Բերձորից դուրս կգա․ Բերձորի քաղաքապետ Կաթողիկոսի եղբորորդին կմնա կալանքի տակ Բերձորից պետք է դուրս գանք, բայց Աղավնոյի հետ կապված անելիքներ ունենք. Արայիկ Հարությունյան Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Ծեծուջարդ զոհվածների ծնողների ու անցորդի միջև. տեսանյութ 2023 թ․-ի հունվարի 1-ից կունենանք կենսաթոշակների և նվազագույն աշխատավարձի բարձրացում Երգիչ Ռազմիկ Ամյանն իր նոր երգը՝ «Հերոս հայ», նվիրել է հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հիշատակին Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Քաղաքապետարանում այլ «քաղաքապետներ» կան. ով ում «մարդն» է․ «Ժողովուրդ» ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի 9-րդ հարկից Ինչո՞ւ է պաշտոնազրկվել Ապարանի ոստիկանապետը․ «Փաստ» ՔՊ-ում ներթիմային մրցակցությունը սրվել է. կատաղի պայքար է ընթանում․ «Հրապարակ» Երևանի և 4 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Անհետ կորածներից շատերը գտնվում են փաստացի գերության մեջ. հայտարարություն Աննա Վարդապետյանն ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազ Խղճում եմ իրենց, սրանով նեղություն չեն տալիս. Սաղաթելյանը՝ ԱԺ փոխխոսնակի պաշտոնից իրեն զրկելու մասին Կրակոցներ՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել է 9 հատ կրակված պարկուճ 44-օրյա պատերազմից հետո մինչ օրս անհետ կորած են համարվում 53 հոգի, որից 33-ը՝ զինծառայող Առաջարկում եմ պաշտոնյաների մեղքով փչացած գյուղմթերքը թափել է նախարարությունների առջև. Պարսյան Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Արցախի ԱԱԾ-ի կողմից պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտվել․ տեսանյութ Կոմիտասի անվան պանթեոնում կտեղադրվի Ջիվան Գասպարյանի կիսանդրին ՊՆ-ն հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մասին Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը Ոսկու և արծաթի գները նվազել են
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan