Արթուր Ալեքսանյանը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը
28/04/2017 19:15
Նմանատիպ
Հաստատվել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանն օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի (98 կգ) մասնակցությունը: Այս մասին ՀԱՕԿ լրատվականին հայտնել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը:
Արթուր Ալեքսանյանը մարզումների ընթացքում վնասել էր ծունկը, այդ պատճառով մինչև այսօր նրա մասնակցությունը հարցականի տակ էր:
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կայանալու մայիսի 2-7-ը: Հունահռոմեական ոճի ըմբիշները մրցելու են մայիսի 5-7-ը: Այժմ մեր հավաքականը մարզվում է բելառուսական Ստայկիում, իսկ մրցավայր կմեկնի մայիսի 4-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում