22 տարի անց. «Տոտենհեմն» «Արսենալից» բարձր տեղ կգրավի
01/05/2017 11:46
Նմանատիպ
Անգլիայի առաջնության 35-րդ տուրում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության է հասել «Արսենալի» նկատմամբ:
Այդ հաղթանակի շնորհիվ «Հոթսփուրի» ու «զինագործների» միջև միավորների տարբերությունը հասել է 17-ի: Չնայած նրան, որ Արսեն Վենգերի թիմը մեկ խաղ պակաս է անցկացրել (33), միևնույն է՝ այլևս չի կարողանա մրցաշարային աղյուսակում շրջանցել իր սկզբունքային մրցակցին:
«Opta»-ն հայտնում է, որ Պրեմիեր լիգայում վերջին անգամ «Տոտենհեմը» «Արսենալից» ավելի բարձր դիրք է գրավել 22 տարի առաջ:
Դա եղել է 1994-95թթ․ մրցաշրջանում, երբ «Տոտենհեմն» առաջնությունն ավարտել է 7-րդ հորիզոնականում, իսկ «Արսենալը»` 12-րդ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում