Եվրոպայի առաջնություն. 6-րդ տուրում հայ շախմատիստների արդյունքները
Նմանատիպ
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացան Եվրոպայի շախմատի անհատական առաջնության 6-րդ տուրի պարտիաները:
6-րդ տուրի կենտրոնական մրցախաղում Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի խաղաց Իվան Չեպարինովի հետ:
Այս տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակներ տոնեցին Սերգեյ Մովսեսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Վահե Բաղդասարյանը, Արման Միքայելյանը, Դավիթ Միրզոյանը և Հովհաննես Հակոբյանը:
6-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 5 միավորով գլխավորում է 10 շախմատիստ: Հայ շախմատիստնեից առաջատարների թվում է Հրանտ Մելքումյանը: Արման Միքայելյանը վաստակել է 4.5 միավոր:
Հայաստանի պատվիրակների արդյունքներին հանգամանորեն կարելի է ծանոթանալ այստեղ:
Այսօր տեղի կունենա մրցաշարի 7-րդ տուրը:
Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունն ընտրական փուլ է աշխարհի գավաթի խաղարկության համար: Ըստ ՖԻԴԵ-ի կանոնադրության և Շախմատի Եվրոպական Միության խորհրդի որոշման՝ ընտրվելու են 22 մասնակից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում