Ադրբեջանում ավելի քան 100 տուն ջրի տակ է անցել
24/06/2017 16:31
Նմանատիպ
Ադրբեջանում՝ Մինգեչաուրում տեղացած անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղն ու ուժեղ քամին մեծ վնաս են հասցրել տեղի բնակելի տներին: Աղետը մեծ վնաս է հասցրել ավելի քան 100 տան և մեծաքանակ տնային կենդանիների անկման պատճառ դարձել:
Ջրհեղեղի արդյունքում բնակավայրի ճանապարհները դարձել են անանցանելի: Մասնագետները պնդում են, որ ջրհեղեղի պատճառը տեղի ջրահեռացման համակարգի սխալ կառուցումն է, ինչպես նաև այն, որ ժամանակին չեն իրականացվում հեղեղատարների մաքրման աշխատանքներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում